Ամանորը ծովի ափին դիմավորելը վերջին տարիներին դարձել է ամենապահանջված տարբերակներից մեկը՝ տաք եղանակ, տոնական մթնոլորտ և ոչ մի ձմեռային շտապ։ Ահա երեք ուղղություն, որոնք այս տարի առաջարկում ենք։
Դուբայ–Բահրեյն–Քաթար. 8 օր/7 գիշեր, մեկնում՝ դեկտեմբերի 30-ին։ Ամանորի գիշերը՝ Դուբայում, գալա-ընթրիքը ներառված է։ Ուղիղ թռիչքներ, 4★ հյուրանոցներ նախաճաշով։ Ծրագիրը ճկուն է՝ կարող ենք հարմարեցնել ձեր օրերին։
Շարմ Էլ Շեյխ. 7 գիշեր Կարմիր ծովի ափին՝ տաք ծով, կորալային խութեր և ամանորյա տոնական ընթրիքներ հյուրանոցներում։ Հարմար է և՛ զույգերի, և՛ ընտանիքների համար։
Մալդիվներ. ամենահանգիստ տարբերակը՝ սպիտակ ավազ, զմրուխտե ջուր և ամանորյա գիշերը լողափին։ Գինը՝ ըստ հարցման, ծրագիրը կազմում ենք անհատապես։
Խորհուրդ. ամանորյա տուրերը ամրագրեք վաղ՝ լավագույն հյուրանոցներն ու թռիչքները արագ են սպառվում։ Գրեք մեզ, և կառաջարկենք ձեզ հարմար տարբերակը։